Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլը վստահեցրել է, որ ունեցած հենդիպումների արդյունքում եկել է այն եզրահանգմանը, որ եվրոպական համայնքում Հայաստանի Հանրապետության հանդեպ եղած ընկալումները փոխվում են դրականորեն, և Հայաստանին սկսել են ավելի շատ ընկալել որպես ժողովրդավարական երկիր և՝ երկիր, որը հավատարիմ է ժողովրդավարական բարեփոխումներին և օրակարգին:
Եթե իսկապես Նիկոլը չի ստում, ապա շատ բնական հարցեր են առաջանում: Նախ՝ ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ միայն նոր-նոր է ձևավորվում Եվրոպայում Հայաստանի վերաբերյալ այն ընկալումը, որի մասին խոսել է Նիկոլը,եթե 2018-ից ի վեր ՔՊ-ական իշխանությունը Հայաստանը տարբեր ամբիոններից հռչակում է՝ ժողովրդավարության բաստիոն՝ներսում էլ վստահեցնելով, թե քաղաքակիրթ աշխարհը Հայաստանը որպես դեմոկրատական երկիր է ընկալում, ապա՝ ինչի՞ հաշվին է ձևավորվում նման ընկալումը, եթե փաստն այն է, որ Հայաստանի տասնամյակների պատմության մեջ քաղաքական հալածյալների նման թիվ երբեք չի արձանագրվել և որիցե իշխանության օրոք:
Ստացում է, որ Նիկոլի՝ նախկինում արած այն վստահեցումները, թե աշխարհը Հայաստանն ընկալում է որպես ժողովրդավարութան բաստիոն, սին էին, քանի որ եթե այդպես լիներ, Նիկոլը նույն Եվրոպայում ադեկվատ ընկալման խնդիր չէր ունենա ու չէր ոգևորվի «նոր ձեռքբերումներով»: Մյուս կողմից՝ հարց է, թե ինչի շնորհիվ է Եվրոպայում հետզհետե բյուրեղանում Հայաստանի՝ որպես ժողողվրդավար երկրի իմիջը: Չլինի՞ Հայաստանի հակառուսականության հաշվին է տեղի ունենում Նիկոլին գոհացնող պրոցեսը, երբ Երևանից ավելի հստակ են հնչում արտաքին քաղաքական կուրսը փոխելու իշխանություների ցանկությունների մասին ազդակները: Հայաստանի ժողովրդավարության մակարդակն ուղիղ համամեատկան է հակառաուսականության աստիճանի հե՞տ (գոնե առերևույթ):
Ակնհայտ է, որ որևիցե օբյեկտիվ հանգամանք գոյություն չունի, որը կարող էր եվրոպացիների մոտ բարձրացնել Հայաստանի՝որպես ժողովրդավարութան ուղին բռնած երկրի վարկանիշը կամ, առավել ևս, Նիկոլի իշխանության պատիվը: Ըստ երևույթին, Արևմուտքին դուր է եկել Նիկոլի թրքասիրությունը, և նրանք որոշել են «շիրա տալ» ՔՊ-ի «սյուզերենին»՝ շարունակելու ստրկացնել Հայաստանը:
Եվրոպայում պետք է սհասկանան,որ բռնապետ Նիկոլի «գլուխը շոյելը» ոչ մի կերպ չի նպաստում Հայաստանում Արևմուտքի վարկանիշի աճին, եթե, իհարկե, եվրոպացիները կարևորում են այդ հանգամանքը:
Նիկոլը խաղում է թուրքերի խաղը՝ մեզ համար առանց որևիցե շահեկան ելքի
Արձագանքելով Բաքվից հնչող հորդոր-պահանջներին՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը՝ ՔՊ-ական Պապոյան Գևորը նախ՝ պնդել է, որ փոխել-չփոխելու հարցը բացառապես «մեր ներքին գործն է», ապա՝ վստահեցրել, որ Սահմանադրության փոխվելը միմիայն կլինի արդար, ազատ, չկեղծված հանրաքվեի արդյունքում.եթե ժողովուրդը որոշի, որ պետք է Մայր օրենքը փոխվի, ապա այն կփոխվի, եթե ոչ՝ոչ, և բոլորը, ըստ նրա, պետք է հաշվի նստեն ժողովրդի ազատ կամարտահայտման հետ՝անկախ ունեցած ամեն ինչից:
Առաջին հայացքից թվում է՝ Գևորը ոչ մի խոցելի հայտարարություն չի արել՝ ասելով, որ Սահմանադրության թեման ժողովրդի որոշելիքն է: Թե ինչու է Նիկոլը ցանկանում Իլհամի սրտի Մայր օրենքը բերել, հասկանալի է.նա հույս ունի՝ նման կերպ իբր կանխելու պատերազմը: Բայց արդյոք կստացվի՞:
Խնդիրն այն է, որ նոր Սահմանադրության ընդունման հարցի արծարծումն ինքնին Հայաստանին դնում է փակուղային վիճակում. ընդունվելու դեպքում չկա ոչ մի երաշխիք, որ թուրքրերն այլևս չեն պահանջելու «Զանգեզուրի միջանցք»,և դա Նիկոլն էլ է խոստովանել նույն Հանրային ռադիոյի սկանդալային եթերում, իսկ չընդունվելու դեպքում Իլհամը կարող է ձեռք բերել լեգիտիմ փաստարկ՝ իր ագրեսիան արդարացնելու: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ «ոչ»-ի հաղթանակի դեպքում Նիկոլն էլ է ձեռք բերելու «լեգիտիմ» փաստարկ՝ ինքնարդարանալու համար՝ «Ժողովուրդը մերժեց, ես մեղավոր չէմ» տրամաբանությամբ: Ավելին՝ գուցե Նիկոլին առավել ձեռնտու է հենց «ոչ»-ի հաղթանակը՝սեփական ուսերից թոթափելու պատասխանատվությունը,այն ժողովրդի վրա բարդելու:
Սա թուրքական խաղ է՝ մեզ համար առանց որևիցե շահեկան ելքի, որի տակ մտել է Նիկոլը՝ երկարաձգելու իր կյանքը: